Բաժիններ՝

«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն կգլխավորի «Չելսին», եթե ստանա հսկողության իրավունք տրանսֆերների վրա

Դիեգո Սիմեոնեի հեռանալու դեպքում մադրիդցիները որպես փոխհատուցում կստանան 20 մլն եվրո: Սիմեոնեի տեղափոխման գլխավոր պրոբլեմը հանդիսանում է լոնդոնյան ակումբի տեխնիկական տնօրեն Մայքլ Էմենալոն: Դիեգոն ցանկանում է ստանալ լիակատար հսկողության իրավունք տրանսֆերների վրա, որով զբաղվում է նիգերիացին:

The Telegraph-ի տեղեկությամբ, հաջող բանակցությունների դեպքում «Չելսին» «Ատլետիկոյին» որպես փոխհատուցում կվճարի 20 մլն եվրո:

«Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնի մյուս թեկնածուները հանդիսանում են Պեպ Գվարդիոլան և Ռոբերտո Մանչինին:

Մինչև մրցաշրջանի ավարտը «Չելսին» կգլխավորի Գուս Հիդդինգը:
Անգլիայի առաջնության 17-րդ տուրից հետո «Չելսին» 18 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 15-րդ հորիզոնականը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031