
Մոուրինիոն մտադիր չէ բանակցություններ վարել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, քանի դեռ Վան Գալը մնում է գլխավոր մարզիչ

«Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն բանակցություններ չի վարի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, քանի դեռ թիմի գլխավոր մարզչի պաշտոնում մնում է Լուի Վան Գալը:
Ինչպես հաղորդում է El Mundo Deportivo-ն` հղում կատարելով պորտուգալացու մտերիմ ընկերոջ խոսքերին, Մոուրինիոն մտադիր չէ բանակցություններ վարել` ելնելով Վան Գալի նկատմամբ հարգանքից:
Այնուամենայնիվ, կողմերի միջև կոնտակտ եղել է, բայց որոշում չի կայացվել. Մոուրինիոյի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել նաև այլ ակումբներ:
Հիշեցնենք, որ Մոուրինիոն նախորդ շաբաթ հեռացվել է «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնից:
Օրեր առաջ հաղորդվել էր, որ Լուի Վան Գալը կարող է հեռացվել, եթե «Մանչեսթեր Յունայթեդը» պարտվի առաջիկա 2 խաղերից մեկում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը