
«Լիվերպուլի» նպատակը Չեմպիոնների լիգայում խաղալն է

«Լիվերպուլի» կիսապաշտպան Էներ Ջանը մեկնաբանել է իր թիմի վերջին արդյունքները:
«Մեր վերջնական նպատակն է՝ խաղալ հաջորդ տարի Չեմպիոնների լիգայում: Մրցաշրջանը շատ երկար է, և շատ բան դեռ կարող է փոխվել:
Մեզ չի բավարարում հետևողականությունը: Եթե ուշադրության արժանացնենք «Վեսթ Բրոմվիչի» հետ խաղը, ապա մենք միանշանակ լավագույն թիմն էինք դաշտում, բայց, ինչպես և շատ դեպքերում դրանից առաջ, չկարողացանք օգտագործել մեր շանսերը:
Պետք է լինել ավելի արդյունավետ և ավելի շատ միավորներ վաստակել: Վերջին ամիսներին «Լիվերպուլն» իսկապես լավ ֆուտբոլ է ցուցադրում»,- հայտարարել է «կարմիրների» կիսապաշտպանը:
Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրից հետո «Լիվերպուլը» հավաքել է 24 միավոր և գտնվում է մրցաշարային աղյուսակի 9-րդ տեղում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը