Բաժիններ՝

«Արսենալը» հաղթեց, բայց առաջնությունը դրանով չի ավարտվում

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Յայա Տուրեն կիսվել է էմոցիաներով արտագնա խաղում «Արսենալից» կրած պարտությունից հետո (1:2):

82-րդ րոպեին իվուարցի ֆուտբոլիստը խփեց իր թիմի միակ գոլը:

«Խաղի վերջնամասում մեր բախտը չբերեց: Մենք շանսեր ունեինք խաղի հաշիվը հավասարեցնելու համար և հիմա հիասթափություն ենք ապրում: «Արսենալի» հակահարձակումները շատ արագ էին, դժվար էր դիմադրել:

«Մանչեսթեր Սիթին» շատ լավ էր խաղում, հսկողության տակ պահել «Արսենալի» հետ խաղն այնքան էլ հեշտ չէ: Նրանք օգտագործեցին իրենց պահերը, Թեո Ուոլքոթը հիասքանչ գոլ խփեց, բայց առաջնությունը սրանով չի ավարտվում:

Մի քանի տարի առաջ մենք ցույց տվեցինք, որ ընդունակ ենք հաղթել Պրեմիեր լիգան` գտնվելով մրցակիցների թիկունքում: Բոլոր մեր ֆուտբոլիստները կվերականգնվեն վնասվածքներից, և մենք կվերադառնանք չեմպիոնական մրցավազքին»,- իվուարցի ֆուտբոլիստին է ցիտում ВВС-ն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս