ԴԱԻՇ-ի ահաբեկիչները հարձակվել են Դեր Զորի դպրոցներից մեկի վրա, սպանել աշակերտուհիներին
ԴԱԻՇ-ի ահաբեկիչները կրակ են բացել Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Դեր Զոր քաղաքի դպրոցներից մեկի վրա, հայտնում է Reuters-ը:
Հարձակման հետևանքով 9 աղջիկ է սպանվել: Ավելի քան 20 մարդ ստացել է վնասվածքներ:
Նշենք, որ դպրոցը տեղակայված է քաղաքի այն հատվածում, որը գտնվում է Սիրիայի կառավարական ուժերի վերահսկողության ներքո: