Հայաստանը խոչընդոտում է ԼՂ-ի ադրբեջանական ու հայկական համայնքների միջև շփումներին. Ադրբեջանի ԱԳՆ

Հայաստանը խոչընդոտում է Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական ու հայկական համայնքների միջև շփումներին՝ նպատակ հետապնդելով հերքել իր պատմական հողերը վերադառնալ ցանկացող ադրբեջանական համայնքի իրավունքը: Այս մասին այսօր Trend գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Գաջիևը:

«Պաշտոնական Բաքուն բազմիցս հայտարարել է ԼՂ-ի ադրբեջանական ու հայկական համայնքների միջև շփումներ ստեղծելու անհրաժեշտության մասին՝ վստահության միջոցառումների ստեղծման համար»,- հայտարարել է Գաջիևը՝ ընդգծելով, որ այդ շփումները կարևոր են համայնքների՝ ապագայում միասին ապրելու համար:
Վերջինս հայտարարել է, որ «Հայաստանի կողմից Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի շրջանի ու 7 հարակից շրջանների դեօկուպացիայից հետո երկու համայնքները նորից միասին են ապրելու Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում»:

Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ԵՄ-ն ու միջազգային մյուս կառույցները պետք է խթանեն ԼՂ-ի ադրբեջանական ու հայկական համայնքների միջև շփումների հաստատմանը:

Տեսանյութեր

Լրահոս