Բաժիններ՝

ՌԴ-ի էմբարգոն խախտում է մինսկյան համաձայնագիրը. ԵՄ

Ռուսաստանի, Ուկրաինայի ու Եվրահանձնաժողովի եռակողմ բանակցությունների ձախողման մեղքը ԵՄ-ի հետ Կիևի ասոցացման հարցով, ընկած է Ռուսաստանի վրա: Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ, որը հրապարակվել է դեկտեմբերի 21-ին, տեղեկացնում է korrespondent.net-ը:

«Բանակցությունների ողջ գործընթացի ժամանակ ԵՄ-ն ուշադիր է եղել Ռուսաստանի պահանջների նկատմամբ ու առաջ է քաշել առաջարկություններ խնդրի պրակտիկ լուծման համար առանց DCFTA-ում (Ազատ առևտրի գոտու մասին պայմանագիր) փոփոխություններ կատարելու: Այդուհանդերձ, Ռուսաստանն առաջ է քաշել պահանջներ, որոնք չեն եղել հիմնավոր կամ չէին կարող ընդունվել, քանի որ չեն համապատասխանել ԵՄ-ի կամ ԱՀԿ-ի չափանիշներին»,- ասված է հայտարարության մեջ:

Մոսկվայի որոշումը՝ փոխել Ուկրաինայի հետ առևտրային ռեժիմը, հակասում է Մինսկի համաձայնագրերի պայմաններին, հայտարարել են Եվրահանձաժողովում:

Ընդ որում՝ Եվրահանձնաժողովում չեն փաստարկել իրենց դիրքորոշումը ու չեն նշել, թե ինչ նկատի ունեն, քանի որ մինսկյան պայմանավորվածություններում չկա կետ Ուկրաինայի ու ՌԴ-ի միջև առևտրային հարաբերությունների մասին:

Կոմյունիկեում, որը հրապարակել է Եվրահանձնաժողովը Ուկրաինայի, ԵՄ-ի ու Ռուսաստանի եռակողմ բանակցությունների արդյունքում, ասվում է, որ պատժամիջոցները քաղաքական ճնշման տարրեր են:

«ՌԴ նախագահի 2015թ. դեկտեմբերի 16-ի հրամանը, որը կասեցնում է Ուկրաինայի նկատմամբ ազատ առևտրի գոտու նորմերի գործունեությունը, պարունակում է քաղաքական ճնշման տարր ու հակասում այն պայմաններին, որոնք նախանշված են մինսկյան հայտարարություններում»,- ասվում է Եվրահանձնաժողովի կոմյունիկեում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս