
«Տո լավ, գրող թող ուտեն, կոկորդիլոս, չէ մի չէ, շուն են ուտում». Սեյրան Սարոյան

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը՝ պատասխանելով հարցին, թե ո՞րն է Ամանորին ձեր նախընտրած ուտեստը՝ ասաց. «Ուֆ, լավ էլի, ձեր ուշք ու միտքն էլ ուտելն ա: Տուն ա էլի, սաղի տներն էլ նույն բանն ա, մանդարին կա, խնձոր, տանձ կա, մի բան կուտենք էլի: Տուն ա էլի, տոլմա-մոլմա կըլնի, էլի»: Հարցին, թե նախկինում ավելի ուրախ չէ՞ին անցնում տոները՝ նա պատասխանեց. «Տո չէ հա, սովետի վախտ լիմոնադը Նոր տարուց Նոր տարի էինք խմում կամ էլ հարսանիքներին»: Դիտարկմանը, թե հիմա նաև կոկորդիլոս են ուտում, Ս. Սարոյանն այսպես արձագանքեց. «Տո լավ, գրող թող ուտեն, կոկորդիլոս, չէ մի չէ, շուն են ուտում»: