«Ալիևը դա չարի վերջն ա». Սեյրան Սարոյան

«Ես տեղեկություններ չունեմ, նախագահը կգա ու կասի, թե ինչ են խոսել: Մենակ մի բան կարող եմ ասել, որ Ալիևը մենակ մեր համար չի չարիք, այլ իրա ազգի համար էլ, դա չարի վերջն ա»,- այսօր Ազգային ժողովում խոսելով Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպման մասին՝ նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը:

Հարցին՝ ադրբեջանական կողմից վերջերս տանկից կրակ արձակվեց, մենք ի՞նչ համարժեք քայլերի ենք դիմելու, գեներալն այսպես պատասխանեց. «Մենք մեր տանկերը, որ հանենք, գիտենք՝ որտեղից ու ոնց ենք կրակելու: Ես մեր զինվորի ուժի վրա երբեք չեմ կասկածել, փառք Տիրոջը, մենք այսօր ունենք շատ լավ ու հզոր բանակ»:

Հարցին՝ պատերազմի վերսկսման վտանգավորությունը որքանո՞վ է աճել, Ս. Սարոյանը պատասխանեց, որ վտանգավորության աստիճանը զգացնել է տալիս. «Մենք այսօր կանգնած ենք պատերազմի շեմին, ու եթե ուզում ենք, որ պատերազմ չլինի, պետք է պատրաստ լինենք դրան»:

Տեսանյութեր

Լրահոս