ՍԱՊԾ-ն ձիու միս է ոչնչացրել

Նախօրեին ԼՂՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) ունեցած օպերատիվ տվյալների հիման վրա անասնաբուժական տեսչության տեսուչները ԼՂՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի տեղամասային տեսուչի հետ համատեղ պարզել են, որ Աստղաշեն համայնքի բնակիչ Ա. Հայրապետյանը մորթի ենթարկելով՝ առանց անասնաբույժի տեղեկանքի Ասկերանի բնակիչ Մ. Ամիրյանին է վաճառել իրեն պատկանող ձին:

ԼՂՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության փոխանցմամբ՝ գնորդ Մ. Ամիրյանը պատրաստվում էր այն տեղափոխել ՀՀ` չունենալով հիմնարար ապացույցներ ՀՀ-ում տվյալ մսամթերքի հանձնման վայրի վերաբերյալ: Ոստիկանության կողմից գնորդի տվյալները պարզելուց հետո ծառայության կողմից իրականացրած օպերատիվ գործողությունների արդյունքում հայտնաբերվել և ոչնչացվել է նշված մսամթերքը 120 կգ քաշով:

Տեսանյութեր

Լրահոս