Հայտնաբերվել ու ոչնչացվել են ժամկետանց և առանց մակնշման ապրանքատեսակներ. ՍԱՊԾ
Դեկտեմբերի 14-18-ը ընկած ժամանակահատվածում ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) տեսուչների կողմից իրականացվել են օպերատիվ դիտարկումներ 31 տնտեսավարող սուբյեկտներում:
ԼՂՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության փոխանցմամբ՝ օպերատիվ դիտարկումների արդյունքում հայտնաբերվել և ոչնչացվել են ժամկետանց կամ առանց մակնշման հետևյալ ապրանքատեսակները` մսամթերք 28,8 կգ, կաթնամթերք 30,8 կգ, սպրեդ 5,5 կգ, հրուշակեղեն 14,8 կգ, քաղցրավենիք 14 կգ, գազավորված ըմպելիք 65,8 լ, կետչուպ 1,6 կգ, մայոնեզ 2,2 կգ, բնական հյութ 2 լ: