«Հոգեբանական լավ վիճակում եմ գտնվում». Ռաֆա Բենիտես
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ռաֆա Բենիտեսն Իսպանիայի առաջնության 16-րդ տուրի «Ռայո Վալյեկանոյի» հետ անցկացրած տնային խաղից հետո նշել է, որ իրեն լավ է զգում:
Բենիտեսն ասել է դա` ի պատասխան իր հոգեբանական վիճակի մասին հարցի:
«Ես ինձ լավ եմ զգում և խաղերի ժամանակ կենտրոնացած եմ իմ աշխատանքի վրա: Երբ խաղը դժվարանում է, մեր թիմը ճիշտ ձևով է արձագանքում, և ես գոհ եմ դրանից»,- Բենիտեսին է ցիտում Marca-ն:
«Ռեալը» ջախջախեց «Ռայո Վալյեկանոյին» 10:2 հաշվով, սակայն պետք է նշել, որ հյուրերը 28-րդ րոպեից խաղում էին 9 հոգով: Ինձ վերաբերում է Բենիտեսին, ապա վերջին ժամանակներում նա քիչ քննադատության չի ենթարկվում «սերուցքայինների» խաղի և արդյունքների պատճառով: Թիմը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը` հավաքելով 33 միավոր:
Պատրաստեց Անի Գաբուզյանը