Բաժիններ՝

Պատկերացնում եմ, թե ինչքան ուժեղ կարող է լինել «Լիվերպուլը». Յուրգեն Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն «Ուոտֆորդից» կրած պարտությունից հետո (0:3) իր կարծիքն է հայտնել թիմի ոչ ստաբիլ խաղի պատճառների մասին:

«Մանչեսթեր Սիթիի» և «Սաութհեմփթոնի» նկատմամբ տարած մեր հաղթանակներից բոլորը մտածեցին. «Վա՛ու»: Եվ դա մեդալի մի կողմն էր: Հիմա բոլորը տեսնում են բացարձակ այլ բան: Հավանաբար ճշմարտությունը մեջտեղում է, բայց ես պատկերացնում եմ, թե ինչքան ուժեղ կարող է լինել մեր թիմը: Իհարկե, մենք հիմա շոկի մեջ ենք: Մենք եկել էինք «Ուոտֆորդի» հետ հանդիպման բացարձակ ուրիշ խաղ ցուցադրելու համար: Մենք մինչև մյուս հանդիպումը մի քանի օր ունենք, որպեսզի աշխատենք և ուղղենք սխալները:

Բոլորը կարողանում են հաղթել, երբ խաղը հեշտ է տրվում: Հիմա պետք է սովորել հաղթել դժվար հանդիպումներում»,- ասել է Կլոպը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031