
Մադրիդի «Ռեալը» նոր պատվավոր նախագահ կունենա

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ ակումբի նախկին հարձակվող Ֆրանսիսկո Խենտոն դառնալու է ակումբի պատվավոր նախագահ:
Ըստ «As»-ի տեղեկությունների՝ Խենտոն պաշտոնապես նոր պաշտոնը կստանձնի 2016 թվականի սեպտեմբերին կամ հոկտեմբերին:
Ֆրանսիսկո Խենտոն Ալֆրեդո Դի Ստեֆանոյից հետո կդառնա «Ռեալ Մադրիդի» պատմության 2-րդ պատվավոր նախագահը: Դի Ստեֆանոն այդ պաշտոնը զբաղեցրել է 2000 թվականից մինչ իր մահվան օրը` 2014 թվականի հուլիսի 7-ը:
Խենտոն «Ռեալ Մադրիդի» պատմության միակ ֆուտբոլիստն է, ով Չեմպիոնների Գավաթի 6 տիտղոս է հաղթել: Ակումբի կազմում անցկացրած 18 մրցաշրջանների ընթացքում նա 183 գոլի հեղինակ է դարձել և նվաճել է 12 տիտղոս:
Սիրարփի Աղաբաբյան