
Բաղդադում ընտրել են 1972 թվականից ի վեր առաջին «Միսս Իրաքին»

Բաղդադում կայացել է «Միսս Իրաք» գեղեցկության մրցույթը, հայտնում է Daily Bhaskar-ը:
Մինչ այդ Իրաքի վերջին՝ միջազգայնորեն ճանաչված գեղեցկության թագուհի էր համարվում 1972 թվականի մրցույթի հաղթողը:
Նշվում է, որ այդ իրադարձությունը կարևոր էր երկրի համար, որտեղ սուննիների, ինչպես նաև շիաների զգալի մասը կողմ է ավանդական կրոնական կանոններին:
Մրցույթին մասնակցել է շուրջ 150 աղջիկ, թեև դրա անցկացմանը դեմ էին տեղի պաշտոնյաները: «Միսս Իրաք» մրցույթի հաղթող է ճանաչվել 20-ամյա Շայմա Աբդելռահմանը Քիրքուկ քաղաքից:
«Ես շատ ուրախ եմ, որ իմ երկիրը նայում է դեպի ապագա: Այդ մեծ իրադարձությունը ժպիտ է պարգևել իրաքցիներին»,- գեղեցկության թագուհու խոսքերը մեջբերում է Repubblica-ն:
Նշենք, որ մրցույթի որոշ մասնակիցներ հանել էին իրենց թեկնածությունը սպառնալիքների պատճառով: