Առգրավվել է 421 հատ «սիգ» տեսակի ձուկ
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 14-18.12.2015թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության եւ հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 450.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 7 որոշում եւ հաշվարկվել է 3.06 մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված 2 եւ բաժնի կողմից հայտնաբերված գործի քննության արդյունքում 3 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 150.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում եւ հաշվարկվել է 3.03մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Բնապահպանական եւ բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:
Փայտանյութի ապօրինի տեղափոխում
Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:
Վայոց ձորի տարածքային բաժնի հայտնաբերած խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել 52.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ապօրինի որս
Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի ձկնորսության համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 3.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Երեւանի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավվել է տիրազուրկ 83կգ /175հատ/ «սիգ» տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է Երեւանի լսողական եւ Ն.Տիգրանյանի անվան տեսողական խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոցներ, «Զատիկ» Երեխաների աջակցության կենտրոն ՊՈԱԿ եւ «Նորքի տուն ինտերնատ»:
Շիրակի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավվել է տիրազուրկ 10.0կգ /21հատ/ «սիգ» տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է Գյումրու «Երեխաների տուն»ՊՈԱԿ:
Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացված շրջայցերի ընթացքում առգրավվել է տիրազուրկ 12.0կգ /17հատ/ «սիգ» տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է Աբովյան քաղաքի «Նարեկ» ծերանոց:
Գեղարքունիքի տարածքային բաժնի եւ «Սեւան ԱՊ» ՊՈԱԿ աշխատակիցների համատեղ իրականացված շրջայցերի ընթացքում առգրավվել է տիրազուրկ 108.0կգ /208հատ/ «սիգ» տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ եւ «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն ինտերնատ»: Առգրավվել է նաեւ 101 հատ տիրազուրկ ձկնորսական ցանց եւ 87 խեցգետնորսիչ:
Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել900.0հազ.դրամ: