Բաժիններ՝

Գյումրիում գիշերային լուսավորության հարցը չի լուծվում

«Ասպարեզ» օրաթերթի խմբագրությունը տեւական ժամանակ է, ինչ Գյումրու Մազմանյան փողոցի բնակիչներից բողոք-դիմումներ է ստանում: Բնակիչներին մտահոգում է փողոցի լուսավորության հարցը: Վերջիններս պնդում են, որ այս խնդրի մասին բազմիցս դիմել են քաղաքապետարան, սակայն հարցին լուծումներ տվողները դեռ չեն այցելել նշյալ փողոց:

-Իրիկունը ժամը 6-ից հետո կվախենանք տանից դուրս գանք: Լույս չկա, որ տեսնինք՝ ուր կերթանք: Հազար հատ սոված շուն կա, էլնինք դուրս, վրա կուդան,-ասաց փողոցի բնակչուհիներից մեը:

Մեկ այլ բնակիչ էլ հավելեց, որ փողոցում ընդամենը վեց լուսակիր է վառվում, այն էլ՝ ոչ միշտ:

-Հինգ-վեց լամպ կվառի: Էն էլ փողոցի սկզբնամասում: Ծայրամասում սաղ անսարք են:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս