 
                        Հրետակոծության հետևանքով ձեռքից և ոտքից զրկվածը սահմանագոտում արարում է
 
                                    Tesankyun.am-ը գրում է. Տավուշի մարզի սահմանամերձ Բերդ քաղաքում ապրող 26 –ամյա Ավետիք Արզումանյանը արարում է գեղանկարներ, գծանկարներ, հարթաքանդակներ: Ասում է, որ նկարելիս պարզություն է նախընտրում, իսկ հարթաքանդակներում իր ներաշխարհն է: Ավետիքի խոսքերով՝ Հայաստանի վիճակն այնպիսին է, որ ստեղծագործողները, այդ թվում՝ ինքը, պատվերներ քիչ են ունենում:

Տավուշի մարզի սահմանամերձ Բերդ քաղաքում ապրող 26 –ամյա Ավետիք Արզումանյանը արարում է գեղանկարներ, գծանկարներ, հարթաքանդակներ: Ասում է, որ նկարելիս պարզություն է նախընտրում, իսկ հարթաքանդակներում իր ներաշխարհն է: Ավետիքի խոսքերով՝ Հայաստանի վիճակն այնպիսին է, որ ստեղծագործողները, այդ թվում՝ ինքը, պատվերներ քիչ են ունենում:
Արարում է ձախ ձեռքով: 1992թ. մայիսի 11-ին ադրբեջանական զինուժը հրետակոծեց Բերդ քաղաքի մերձակա Թովուզ (այժմ՝ Տավուշ) գյուղը: 3-ամյա Ավետիքն այդ ժամանակ եղել է Թովուզում, տատի տանը: «Գրադի» արկի պայթյունից տունը քանդվել է, Ավետիքը զրկվել է աջ ձեռքից եւ ձախ ոտքից: 3 տարեկանից սովորել է նկարել ձախ ձեռքով:

Ավարտել է Բերդի գեղարվեստի դպրոցը: 5-6 տարի առաջ նա ընդունվել է Երեւանի գեղարվեստի ակադեմիա: Ներկայացրել է համապատասխան փաստաթղթեր, որպեսզի սովորելիս ուսման վճարի զեղչ արվի: Սակայն պարզվել է, որ նա չի կարող օգտվել զեղչից, քանի որ Ռուսաստանի քաղաքացի է: Այժմ նա Հայաստանի եւ Ռուսաստանի քաղաքացի է: Հետո ընդունվել է Երեւանի պետական համալսարանի Իջեւանի մասնաճյուղ, սակայն ոտքի հետ կապված խնդիրների պատճառով վիրահատվել է՝ թողնելով ուսումը:

Ավետիք Արզումանյանի նկարներն այժմ ցուցադրված են Բերդ քաղաքի թանգարանում: Երիտասարդը ցանկանում է, որ սահմանագոտու ստեղծագործողներն անտեսված չլինեն , նրանք հայրենի եզերքից չհեռանան:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        