Բաժիններ՝

Հայաստանում կներդրվեն բժշկական օգնության և սպասարկման նոր տեսակներ

Կառավարությունը Հայաստանում բժշկական օգնության և սպասարկման նոր տեսակների ներդման նպատակով այսօր լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Բժշկական օգնության և սպասարկման նոր տեսակների կիրառման դեպքում նախատեսվում է մատուցված բժշկական ծառայությունների որակի բարձրացում, հիվանդությունների ճշգրիտ ախտորոշում, կանխարգելում և բուժում: Որոշմամբ առաջարկվում են հետևյալ հիմնական լրացումները` բժշկական օգնության և սպասարկման ցանկի ճառագայթային ախտորոշիչ տեսակների ավելացում, անձավաբուժական, հալոթերապևտիկ, ինտերվենցիոն առիթմոլոգիական, սոմնոլագիական տեսակների ավելացում:

Գործադիրը հավանություն է տվել Տրավմատիզմի կանխարգելման 2015-2020 թվականների միջոցառումների ծրագրին, որով նախատեսված գործընթացները կնպաստեն տրավմատիզմի հետևանքով վաղաժամ մահերի և հաշմանդամության կանխմանը և նվազմանը: Ըստ ԱՀԿ տվյալների, աշխարհում յուրաքանչյուր տարի ավելի քան 5 մլն մարդ է մահանում տարբեր տեսակի վնասվածքների հետևանքով, իսկ շատ ավելի մեծ թվով մարդիկ հաշմանդամ են դառնում ամբողջ կյանքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս