Բաժիններ՝

ԱՄՆ-ը Թայվանին ժամանակակից զենք կվաճառի, Չինաստանը վրդովված է

Թայվանը ԱՄՆ-ից կգնի 1,8 մլրդ դոլարի զենք: ԱՄՆ-ը Թայվանին կմատակակարի նաև երկու հրթիռային ֆրեգատ, զրահամեքենաներ, ինչպես նաև հակատանկային հրթիռներ ու «երկինք-երկիր» տիպի հրթիռներ, հայտնում է korrespondent.net-ը:

Վաշինգտոնը հայտարարում է, որ զենքի վաճառքն ուղղված է Թայվանի պաշտպանունակության ամրապնդմանը, ու դա ոչ մի կերպ չի փոխում ԱՄՆ-ի վերաբերմունքը Չինաստանի միասնականության նկատմամբ:

Պեկինը, սակայն, կտրականապես դեմ է հանդես գալիս Թայվանին զենք և ռազմական տեխնոլոգիաներ վաճառելուն՝ համարելով, որ դա իր նահանգն է:

Ամերիկյան կանոնների համաձայն՝ Վաշինգտոնը պարտավոր է Թայվանին զենք վաճառել, որը հարկավոր է ինքնապաշտպանության համար:

1709198

1709199

1709200

1709201

1709202

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031