
Ինֆեկցիայով հիվանդների թիվը մանկական բաժանմունքում կտրուկ աճել է

asparez.am-ը գրում է. Եղանակային կտրուկ փոփոխություններով պայմանանվորված՝ Գյումրիում աճել է ինֆեկցիոն հիվանդություններով վարակված երեխաների թիվը։ Հատկապես գերծանրաբեռնված են աշխատում հիվանդանոցների մանկական բաժանմունքները։ Գյումրու «Մոր եւ մանկան ավստրիական» հիվանդանոցի մանկական բաժնմունքում օդակաթիլային ճանապարհով վարակված երեխաների թիվը կտրուկ աճել է։
-Մոտը մրսածություն է, վիրուս։ Սկսեց հազալ, զգացի, որ ջերմություն ունի։ Հիվանդությունը արագ զարգացավ մոտը։ Բերեցինք հիվանդանոոց, հիմա բուժում է ստանում,-ասում է երկու տարեկան երեխայի մայրը։
Թեեւ նշյալ հիվանդանոցի մանկական բաժանմունքի հերթապահ բժշկուհին հրաժարվեց համապատասխան տեղեկատվություն տրմադրել, բայց մեր դիտարկումների արդյունքում պարզ դարձավ, որ բաժանմունքը գերծանրաբռնաված է աշխատում։ Հիվանդասենյակներից յուրաքանչյուրում կար երեք երեխա՝ 2 ամսականից մինչեւ 4 տարեկան, ովքեր ստացիոնար բուժում են ստանում։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: