
Ալլա Պուգաչովայի և Մաքսիմ Գալկինի երեխաներն առաջին անգամ նկարահանվել են ամսագրի շապիկի համար

Երկար ժամանակ է Ալլա Պուգաչովան և Մաքսիմ Գալկինը թաքցնում էին իրենց երեխաներին հանրությունից, բայց հիմա, երբ Գարին և Լիզան մեծացել են, ամուսինները որոշել են երեխաներին աստիճանաբար սովորեցնել հրապարակայնությանը:
Սկզբում Գարիի և Լիզայի նկարները համացանցում հայտնվեցին Ֆիլիպ Կիրկորովի դստեր` Ալլա-Վիկտորիայի ծննդյան արարողությունից, իսկ հիմա երեխաները մասնակցել են իրենց առաջին ֆոտոսեսիային:
Ալլա Պուգաչովան և Մաքսիմ Գալկինը երեխաների հետ միասին զարդարել են «Антенна» շաբաթաթերթի հերթական համարի շապիկը: Բացի այդ, արտիստը, հարցազրույց է տվել և պատմել է կնոջ հետ հարաբերությունների և երեխաների դաստիարակության մասին:
Հեռուստահաղորդավարը խոստովանել է, որ ինքն իրեն համարում է «նյարդային հայրիկ»: Մաքսիմին թվում է, որ նա շատ է անհանգստանում երեխաների համար, երբեմն առանց պատճառի:
Պատրաստեց Անի Գաբուզյանը