Նիկոլայ Բաղդասարյանի բողոքի քննությունը հետաձգվեց մինչև հաջորդ տարի

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի բողոքի քննությունը:

Նշենք, որ հարուցված քրեական գործի շրջանակներում փաստաբանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով՝ անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը: Այժմ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում փաստաբանը բողոքարկում է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը վերացնելու և քրեական գործ հարուցելու մասին Երևանի դատախազի որոշումը:

Նախորդ դատական նիստի ընթացքում դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ, սակայն որոշում էր կայացրել բողոքի քննությունը վերսկսկելու մասին՝ որոշակի փաստաթղթեր պահանջելու և դիմումատու անձին բողոքի քննությանը մասնակից դարձնելու համար: Դատավորն ասաց, որ դատարանն այդ պատճառով գրություն էր՝ պահանջելով քրեական որոշակի փաստաթղթերի պատճեններ, ինչպես դիմումատի հասցեն:Դատավոր խոսքով՝ դատարանը երեկ երեկոյան է միայն գրություն ստացել:

Նիկոլայ Բաղդասարյանը միջնորդեց դատախազությունից ստանալ բողոքի բնօրինակը՝ հասկանալու համար, թե որ օրն է այն մուտքագրվել դատախազություն: Նիկոլայ Բաղդասարյանի պաշտպան Լուսինե Սահակյանն ասաց, որ այսօր էլ պարզվում է, որ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշուման դեմ բողոքը ժամկետում չի ստացվել:

Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ այն ստացվել է 2013թ. նոյեմբերի 19-ին: Դատախազը առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ դատարանում քննարկվում է Երևան քաղաքաի դատախազի կողմից քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը վերացնելու և քրեական գործ հարոցելու մասին որոշումը:

Նրա խոսքով՝ հասել ենք դատավարության մի փուլի, երբ ըստ էության բողոքից շեղվում ենք, քննարկում՝ արդյոք որոշումը քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը ժամանակին է բողոքարկվել, թե ոչ:

Դատախազն ասաց, որ բողոքի և առաջին, և վերջին էջերում բողոքաբերը նշել է 2013թ. նոյեմբերի 18-ի ամսաթիվը: Նրա խոսքով՝ բողոքը մուտքագրվել է նոյեմբերի 19-ին, ինչը բացատրվում է այն հանգամանքով, որ դատախազության կանոնակարգի համաձայն՝ դիմուները մուտքագրվում են դրանք ստանալուց հետո 1 օրվա ընթացքում, ինչով էլ պարզբանվում է այն նոյեմբերի 19-ին կնիքով մուտքագրելու հանգամանքը: Նիկոլայ Բաղդասրայանի պաշտպան Լուսինե Սահակյանն էլ ասաց, որ բողոքի ծավալից ոչ մի կերպ իրենք դուրս չեն գալիս: Նա նշեց նաև, որ դատախզությունն է շահագրգռված հիմնավորելու, որ բողոքը ժամկետներում է ներկայացված:

Դատարանը որոշեց միջնորդության լուծումը հետաձգել: Դատական նիստը հետաձգվեց մինչև 2016թ. հուվարի 20-ը:

Տեսանյութեր

Լրահոս