Բաժիններ՝

ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարտերը ժամանել է Իրաք

ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարտերն այսօր ժամանել է Իրաք չպլանավորված այցի շրջանակում, որպեսզի հանդիպի ամերիկացի մի շարք զինվորական պաշտոնյաների հետ, հայտնում է RIA Novosti-ն:

Քարտերը մտադիր է քննարկել ԴԱԻՇ-ի դեմ պայքարի գործողությունները ամերիկացի զինվորականների հետ, որոնք գտնվում են Իրաքի տարածքում:

Քարտերը նաև մտադիր է հանդիպել Իրաքի պաշտոնատար անձանց հետ ու քննարկել նրանց հետ Վաշինգտոնի ու Բաղդադի համագործակցության ընդլայնման հարցերը, այդ թվում՝ Իրաք ամերիկյան ռազմական «Ապաչ» ուղղաթիռների մատակարարման հարցերը:
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Պենտագոնի ղեկավարի այցի մասին նախապես չի հայտարարվել:

Հաղորդվում էր, որ Քարտերը պետք է հանդիպեր Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադիի ու պաշտպանության նախարար Խալեդ ալ-Օբեյդիի հետ, սակայն հանդիպումը չեղյալ է հայտարարվել եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով:

Ներկայում դեռ անհայտ է, թե Իրաքի պաշտոնյաներից ում հետ է Քարտերը հանդիպելու այցի ընթացքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս