Բաժիններ՝

«Կոշ» քրեակատարողական հիմնարկում սև և սպիտակ փոշենման զանգված է հայտնաբերվել

Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 08:50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Վ. Կ.-ն հացաթխման արտադրամասի տարածքում մաքրման աշխատանքներ կատարելիս գետնից վերցրել և իր մոտ թաքցրել է կանաչ գույնի պոլիէթիլենային փաթեթ, ինչն էլ նույն պահին նկատել է դատապարտյալի ուղեկցումն իրականացնող հիմնարկի աշխատակիցը: Փաթեթը ներկայացնելու աշխատակցի պանջներին դատապարտյալը չի ենթարկվել և այն նետել է ձնակույտի մեջ:

Զննության ընթացքում առգրաված փաթեթից հայտնաբերվել են չորս առանձին փաթեթներ, որոնցից երեքում առկա էր ընդհանուրը 17,8 գրամ քաշով սև գույնի զանգված, իսկ չորրորդում` 0,6 գրամ քաշով սպիտակ, փոշենման զանգված: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031