Չարենցը՝ «Խոպանի տեսություն» սիթքոմի, Գրիշա Աղախանյանի հետ համագործակցության ու ապագա ծրագրերի մասին. Life.panoama.am
Life.panoama.am-ը զրուցել է Չարենցի՝ նույն ինքը Կարեն Սահակյանի հետ, ով վերջին շրջանում հանդիսանում է «Խոպանի տեսություն» սիթքոմի սցենարի հեղինակեներից մեկը: Մեզ հետ զրուցում Չարենցը խոսել է ոչ միայն «Խոպանի տեսության» ամանորյա ծրագրի մասին, այլեւ պատմել հաջորդ տարվա իր պլաններից:
«Այս պահին դեռ գրում ենք «Խոպանի տեսության» ամանորյա ծրագիրը, ուստի շատ բաներ դեռ հստակեցված չեն, բայց կարող եմ ասել, որ այս տարվա «Շանթ»-ի ամանորյա թողարկման հիմքում լինելու է հենց «Խոպանի տեսություն» սիթքոմը: Այնպես որ դեկտեմբերի 31-ի կունենանք շատ հետաքրքիր ամանորյա մեծ ծրագիր»,- պատմեց սցենարի հեղինակը:
«Խոպանի տեսությունը» նոր զարգացումներ կունենա հաջորդ տարի. «Մինչ Ամանորը սիթքոմում սցենարական մեծ փոփոխություններ չեն լինի, բայց այ հաջոդ տարի կլինի եթերաշրջանի փոփոխություն, հետեւաբար որոշակի հանգուցալուծումներ, նոր գծեր ու նոր մոտեցումներ»,- նկատեց նա:
Դիտարկմանը՝ սիթքոմը սկսկելուց առաջ կար հստակ մոտեցում, ըստ որի այս սիթքոմի հերոսները պետք է լինեին միայն աղջիկներ եւ կանայք, բայց վերջին շրջանում կին հերոսներին միացել են նաեւ տղամարդիկ, ինչո՞վ էր պայմանավորված նման փոփոխությունը, Կարեն Սահակյանը պատասխանեց.
«Մենք ցանկացանք ավելի հետաքրքրացնել մեր նախագիծը եւ ներառել նաեւ նոր՝ տղամարդ հերոսներին: Առաջիկայում կրկին նոր մարդիկ են ավելանալու, որոնք օգնող ուժ կհանդիսանան սիթքոմը էլ ավելի հետաքրքիր դարձնելու համար. տղամարդիկ օգնող ուժ են»:
Հաջորդ տարվա համար Չարենցը եւ Գրիշա Աղախանյանը համատեղ գործունեություն են նախատեսում. «Պլանավորում ենք հաջորդ տարվա սկզբին ես եւ Գրիշա Աղախանյանը համատեղ «Stand up» ներկայացմամաբ հանդես գանք: Դեռ հստակ չենք որոշել, թե ինչ թեմաների կանդրադառնանք, բայց, ըստ իս, շատ թեմաներ կարծարծենք, քանի որ դրանք շատ են»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: