Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանության արդյունքները
Շվեյցարական Նյոնում տեղի է ունեցել Չեմպիոնների լիգայի վիճակահանությունը, որը որոշել է մրցաշարի 1/8-րդ եզրափակչի մրցակիցներին: Վիճակահանության արդյունքում մրցաշարի այս փուլում իրար հետ կհանդիպեն.
«Գենտ» (Բելգիա) – «Վոլֆսբուրգ» (Գերմանիա)
«Ռոմա» (Իտալիա) – «Ռեալ» (Իսպանիա)
«ՊՍԺ» (Ֆրանսիա) – «Չելսի» (Անգլիա)
«Արսենալ» (Անգլիա) – «Բարսելոնա» (Իսպանիա)
«Յուվենթուս» (Իտալիա) – «Բավարիա» (Գերմանիա)
«ՊՍՎ» (Հոլանդիա) – «Ատլետիկո» (Իսպանիա)
«Բենֆիկա» (Պորտուգալիա) – «Զենիթ» (Ռուսաստան)
«Դինամո» (Ուկրաինա) – «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)
1/8-րդ եզրափակչի առաջին խաղերը տեղի կունենան փետրվարի 16/17-ին և 23/24-ին, իսկ պատասխան խաղերը մարտի 8/9-ին և 15/16-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը