«Իրենք բավական լուրջ առիթներ կունենան` հասկանալու համար, թե ինչ աղետ է կանխարգելվել, խափանվել». Հունան Պողոսյանը՝ վնասազերծված խմբի մասին

«Մենք շատ հետաքրքիր տեսահոլովակներ ունենք, որոնք մեր հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը տարածում է: Ամենաուսուցողաական օրինակներից մեկը՝ քաղաքացին երբեմն ականատես է լինում, որ հարևանի տանից գողություն է կատարվում: Հասարակ, սովորական դեպք՝ բնակարանային գողություն, երբեք չի մոտենում ոստիկանությանը, ասում՝ գիտեք՝ բնակարանային գողություն կատարողն այսինիչն էր կամ այնինչը կամ ինչ-որ կերպ ինֆորմացիան մեզ հասցնում:

Բանց, երբ իր բնակարանից են գողություն կատարում, աղմուկ է բարձրացնում, էլ չասեմ ինչ աստիճանի: Հիմա մեր ժողովուրդն այդպես է վերաբերվում ամեն ինչին: Այս դեպքին էլ փորձեցին այդպես վերաբերվել, բայց հետո, գոնե ընթացքում հասկացան, որ չարաչար սխալվել են:

Դեռ ընթացքում իրենք բավական լուրջ առիթներ՝ կունենան հասկանալու համար, թե ինչ աղետ է կանխարգելվել, խափանվել, իսկ դրանից հետո արդեն մնացածը թողնում եմ իրենց դատին»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչն է պատճառը, որ հանրության շրջանում անվստահություն կա նոյեմբերի 25-ին զինված խմբի վնասազերծման նկատմամբ: Ապա շարունակեց.

«Սարսափելին, գիտեք ո՞րն էր այն ամենի մեջ, որ մի քանի վայ մասնագետներ հայտնվեցին՝ նախկինում այս կամ այն պաշտոն զբաղեցրած, և, մեղմ ասած, սկսեցին վայրահաչոցները: Ամո՛թ իրենց բոլորին և փառք ու պատիվ այն տղաներին, ովքեր բարեհաջող վնասազերծեցին այս խումբը և դեռ շարունակում են աշխատանքները, այսինքն՝ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումները»: Նա կարծիք հայտնեց, որ վնասազերծվել է խումբ, որն առանձնապես ծանր հանցագործություններ էր նախապատրաստել:

Տեսանյութեր

Լրահոս