Բաժիններ՝

«Արցախի հետ սահմանին անմաքս առևտրի գոտի չի նախատեսվում». Գարեգին Մելքոնյան

Այսօր ԱԺ արտահերթ նիստում «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը, որով նախատեսվում է, որ ՀՀ-ում անմաքս առևտրի ռեժիմից օգտվեն ոչ միայն օդանավակայանի տարածքում գործող առևտրի կետերը, այլև ցամաքային անցակետերում գործող առևտրի կետերը ազատվեն ԱԱՀ-ից, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանից հետաքրքրվեց, թե արդյոք Արցախի հետ սահմանի՞ն էլ է դա վերաբերում:

«Արցախի հետ կապված բավական նուրբ պահ կա, որովհետև Արցախի հետ մենք մաքսային ձևակերպումներ չենք իրականացնում, որ սահմանի վրա անմաքս առևտրի գոտի նախատեսենք: Ամեն դեպքում, ըստ օրենքի ձևակերպման, նմանատիպ գոտիներ կարող են ստեղծվել ՀՀ տարածքում՝ առանց բացառություն անելու, թե դա օդանավակայան է, թե որ սահմանակետն է»,- պատասխանեց Գ.Մելքոնյանը:

Սակայն, ինչպես նշեց նա, հաշվի առնելով այն առևտրային իրավական ռեժիմը, որ ունի Հայաստանի Հանրապետությունն Արցախի Հանրապետության հետ, այդ կարգավորումների տեսանկյունից այստեղ այդ անմաքս առևտրի գոտի ստեղծելու իմաստը չկա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս