Ռուսաստանում ադրբեջանցի քրեական հեղինակություն է սպանվել

Ինչպես հայտնում է APA-ն, Վորոնեժի «Լեսնայա սկազկա» («Лесная сказка») սրճարանում հրազենից սպանվել է ադրբեջանցի 37-ամյա քրեական հեղինակություն:
Ադրբեջանցու մարդասպանի որոնումները շարունակվում են:

ՌԴ Քննչական ծառայությունում սպանության փաստով հարուցվել է քրեական գործ 105-րդ հոդվածի համաձայն (կանխամտածված սպանություն), կատարվում է հետաքննություն:
Հայտնի է, որ քրեական հեղինակությունը կոնֆլիկտ է ունեցել իր համերկրացիների հետ: Նրանք հանդիպել են սրճարանում՝ լուծելու վիճելի հարցերը: Դատելով ամեն ինչից՝ կողմերը համաձայնության չեն եկել:

Ադրբեջանցին գնդակահարվել է սրճարանի հետնամուտքի մոտ, հետո կոտրել են նրա գլուխը, ինչից հետո հանցագործները հեռացել են դեպքի վայրից իրենց ավտոմեքենաներով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031