
Հարավկորեացի երգչուհիներին մարմնավաճառների տեղ են դրել՝ արգելելով մուտք գործել ԱՄՆ

Հարավային Կորեայի Oh My Girl խմբի կին մասնակիցները 15 ժամ գտնվել են հսկողության ներքո Լոս Անջելեսի օդանավակայանում, քանի որ նրանց համարել են սեքս-ինդուստրիայի աշխատակիցներ:
Խմբի 8 երիտասարդ կանանց ձերբակալել են իրերը զննելիս՝ մաքսավորներին կասկածելի են թվացել նրանց կոստյումներն ու ռեկվիզիտները:
Խումբը ժամանում էր ողջ կազմով ԱՄՆ՝ մասնակցելու նոր ալբոմի նկարահանման աշխատանքներին:
Ազատ արձակվելուց հետո կանանց ուղարկել են հետ՝ Հարավային Կորեա:
Oh My Girl խումբը հիմնադրվել է 2015 թվականին: