
Ռոնալդուն չի բացառում «Բարսելոնայում» խաղալու տարբերակը

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է իր ապագա պլանների մասին: Ռոնալդուն խոսել է նաև «Բարսելոնա» տեղափոխության մասին և դիտարկել է «Մանչեսթեր Յունայթեդ» վերադառնալու հավանականությունը:
«Տեղափոխության մասին դժվար է խոսել: Ես իմ անձնական կարծիքն ունեմ այդ հարցում: Օրինակ, գրեթե անհնար է, որ ես մի օր կխաղամ «Բարսելոնայում» կամ անգլիական ակումբում, իհարկե, բացի «Մանչեսթեր Յունայթեդից»: Սակայն ես դա չեմ կարող 100%-ով ասել: Ինչպես արդեն նշել եմ, ֆուտբոլում ամեն ինչ կարող է պատահել:
Ես մի քանի տարբերակների շուրջ եմ մտածում, բայց նաև կարող եմ կարիերաս ավարտել «Ռեալում»: Անկեղծորեն ասում եմ, ես չգիտեմ՝ վաղը ինչ կլինի»,- ասել է Ռոնալդուն:
Սիրարփի Աղաբաբյան