Բաժիններ՝

Քեթի Փերին Forbes-ի վարկածով ճանաչվել է տարվա ամենաբարձր վարձատրվող երաժիշտ

Forbes ամսագիրը կազմել է տարվա ամենաբարձր վարձատրվող երաժիշտների վարկանշային աղյուսակը: Ցանկը գլխավորում է ամերիկացի երգչւհի Քեթի Փերին, ով 2015 թվականին վաստակել է 135 միլիոն դոլար:

Ինչպես նշել է պարբերականը, անցնող տարում երգչուհին ողջ աշխարհում հանդես է եկել 126 համերգով իր Prismatic World Tour շրջագայության շրջանակում՝ յուրաքանչյուր համերգից ստանալով մոտավորապես 2-ական միլիոն դոլար:
Բացի այդ, նա կնքել է մի քանի շահավետ գովազդային պայմանագիր, որոնք համալրել են նրա կարողությունը:

«Երաժշտությունը փոխվել է: Երգ ու ալբոմներ ձայնագրելը մեր մասնագիտության ընդամենը մի մասն է»,- ասել է Փերին Forbes-ին տված հարցազրույցում:
Երկրորդ տեղում հայտնվել է բրիտանական One Direction ռոք խումբը: Անցած տարի երաժիշտները վաստակել են 130 մլն դոլար:

Եռյակը եզրափակում է ամերիկացի քանթրի կատարող Գարթ Բրուքսը, ով վաստակել է 90 մլն դոլար:

Տասնյակում են հայտնվել նաև Թեյլոր Սվիֆթը (80 միլիոն դոլար), The Eagles-ը (73,5 միլիոն դոլար), Քելվին Հարիսը (66 միլիոն դոլար), Ջասթին Թիմբերլեյքը (63,5 մլն դոլար), Diddy-ն (60 մլն դոլար), Fleetwood Mac-ը (59,5 մլն դոլար) ու Լեդի Գագան (59 մլն դոլար):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս