Բաժիններ՝

Փորձագետները կազմել են տղամարդկանց հագուստի 2015 թվականի ամենանորաձև տարրերը

Highsnobiety-ի նորաձևության մասնագետները կազմել են 2015թ. տղամարդկանց նորաձևության հիմնական տրենդները: Այդ մասին տեղեկությունը հրապարակվել է պարբերականի կայքում:

Արդյունքները ցուցադրում են, թե նորաձև ջենթլմեններն ինչ կոշիկ, զգեստ, ինչ գունային երանգների համադրությունների են նախապատվություն տալիս:

Առաջին տեղում են հայտնվել «չելսի» կիսաճտքավոր կոշիկները, որոնք տարածված էին 20-րդ դարի 60-ականներին ու կարողացան նորից վերադառնալ նորաձևության աշխարհ:
Հաջորդ տրենդը մարզահագուստն է՝ որպես առօրյա հագուստ, ինչպես նաև՝ կաշվե մարզակոշիկներն ու տղամարդկանց սպիտակ սնիքերները:

Տղամարդկանց նախընտրելի նորաձև գույներից փորձագետներն առանձնացրել են պաստելային, աչքի չընկնող գույները, հատկապես՝ կավագույնը, ավազագույնը, մարմնագույնը:

Փորձագետների ուշադրության կենտրոնում է հայտնվել նաև վարդագույնը, որը լայն տարածում է ստանում:

Ինչ վերաբերում է հագուստի ձևվածքին, ապա այստեղ ոճաբանները միաձայն խոստովանում են, որ գերիշխող է «պատառոտված« դենիմը՝ ծավալուն կարդիգանների, վերնաշապիկների ու սպիտակ մարզաշապիկների հետ:

1726369

1726370

1726371

1726372

1726373

1726374

1726375

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031