Բաժիններ՝

Հանրահայտ Ջենիս Ջոփլինի Porsche-ն աճուրդում վաճառվել է 1,76 մլն դոլարով

Հայտնի ռոք երգչուհի Ջենիս Ջոփլինին պատկանած Porsche 356C ավտոմեքենան RM Sotheby’s աճուրդում վաճառվել է 1,76 մլն դոլարով, հայտնում է korrespondent.net-ը:

Աճուրդի կազմակերպիչները նախատեսում էին, որ 1964թ. արտադրված ավտոմեքենան կվաճառվի մոտ 600 հազար դոլարով, սակայն անհայտ գնորդը մեքենայի համար վճարել է եռակի շատ:

RM Sotheby’s-ի գլխավոր լոտը դարձել է 1956թ. արտադրության Ferrari 290MM-ը, որը պատրաստվել էր արգենտինացի մրցարշավորդ Խուան Մանուել Ֆանխիոյի համար: Մեքենան վաճառվել է 28 միլիոն դոլարով:

Ջանիս Ջոփլինը մահացել է 1970 թվականին, 28 տարեկանում: Չնայած երգչուհին ձայնագրել է ընդամենը 4 ալբոմ, նա համարվում է բոլոր ժամանակների լավագույն ռոք ու բլյուզ կատարողներից մեկը:

Նրա Porsche 356C-ն Ջոփլինի պատվերով նկարազարդված էր փսիխոդելիկ նկարներով: Նրա մահից հետո մեքենան հանգրվանել էր Ռոքըն-ռոքլի փառքի սրահում ու Փսիխոդելիլ արվեստի թանգարանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս