Մաուրո Գևգեոզյանը կվերադառնա Ուրուգվայ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Մաուրո Գևգեոզյանը պերուական «Ալյանսա Լիմայի» ֆինանսական խնդիրները հաշվի առնելով՝ չի երկարաձգելու գործող պայմանագիրը:
Ուրուգվայական մամուլը գրում է, որ Գևգեոզյանը հունվարին կվերադառնա Ուրուգվայի «Ֆենիքս»: Վերջինիս են պատկանում հայ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները:
Հաջորդ շաբաթ «Ֆենիքսի» ղեկավարները հանդիպելու են մարզիչ Ռոզարիո Մարտինեսի հետ՝ առաջիկա ծրագրերը քննարկելու համար: Կքննարկվեն նաև Գևգեոզյանի վերադարձի պայմանները:
Սիրարփի Աղաբաբյան