Բաժիններ՝

Նիհարելու համար պետք է ճիշտ քայլել

Բազմիցս խոսել ենք, որ նիհարելու համար միայն դիետաներն ու հյուծող սննդակարգերը բավական չեն, անհրաժեշտ են նաև ֆիզիկական վարժություններ:

Այս դեպքում լավագույն ընտրությունը պետք է լինի քայլքը: Սակայն այստեղ էլ պետք է ուշադիր լինել, քանի որ միայն ճիշտ քայլքի պարագայում կարող եք ազատվել անցանկալի կիլոգրամներից:

Ինչպես գիտեք՝ յուրաքանչյուր ֆիզիկական ծանրաբեռնվածություն պահանջում է որոշակի ջանքեր, իսկ եթե ջանքերը երկարատև են լինում, ապա արագանում է նյութափոխանակությունն ու խթանում է նիհարելու գործընթացը:

Քայլքն արագացնում է ճարպերի այրման պրոցեսը: Ամենօրյա քայլքը կօգնի մկանային հատվածի ստեղծմանը և կնվազեցնի ճարպային շերտերի գոյացումը: Որքան շատ մկաններ՝ այնքան քիչ ճարպեր: Քայլքը, ինչպես գիտեք, ոչ միայն օգնում է նիհարելուն, այլև շատ օգտակար է առողջության համար:

Ըստ http://steptohealth.ru կայքի՝ կանոնավոր քայլքը լավացնում է նյութափոխանակությունն ու օգնում է այրել ճարպերը, սակայն պետք է հիշել, որ լավագույն արդյունքի հասնում ենք միայն այն ժամանակ, երբ հետևում ենք մեր օրակարգին և սննդակարգից հանում ենք յուղոտ մթերքները, խմորային ուտեստները, կիասֆաբրիկատները, քաղցրավենիքն ու գազավորված ըմպելիքները:

Եթե ցանկանում եք, որ արդյունքը երևա 2 ամիս անց, ապա պետք է օրական 2 անգամ կես ժամ քայլել: Քայլել պետք է առավոտյան և երեկոյան՝ պարտադիր ամեն օր:

Նյութափոխանակությունը լավացնելու և ավելորդ կալորիաներից ազատվելու համար օրական 2 անգամ է պետք քայլել:

Եթե ցանկանում եք պարզապես լավացնել առողջությունն ու բարձրացնել տրամադրությունը, ապա 1 անգամը բավական է:

Քայլել ցանկալի է արագ քայլերով, այսինքն՝ մոտավորապես 7 կմ/ժ արագությամբ, այսպես 10-15 րոպեում 1կմ կանցնեք: Եթե կարողանաք պահպանել նման ռիթմն ամբողջ օրվա ընթացքում, ապա ձեր օրգանիզմը կսկսի ավելի արդյունավետ կերպով պայքարել ճարպերի դեմ:

Այնպես որ, հիշեք, լավագույն արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է օրական 2 անգամ կես ժամ քայլել և 1կմ-ն անցնել 10-15 րոպեում:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս