Բաժիններ՝

ԱՄՆ առաջին տիկինը ռեփ է կարդում

ԱՄՆ առաջին տիկին, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կինը մասնակցել է ռեփեր Ջեյ Ֆարոայի սոցիալական հոլովակի նկարահանման աշխատանքին՝ նվիրված բարձրագույն կրթությանը, գրում է The Guardian-ը:

ԱՄՆ առաջին տիկինը ռեփ է կարդում այն մասին, թե ինչպես է մեծացել Չիկագոյում ու շատ սովորել՝ մինչ Փրինսթոնի ու Հարվարդի համալսարաններ ընդունվելը:

«Ես ցանկանում եմ հարգանքի տուրք մատուցել ու օգնել երիտասարդներին, որոնք շատ են աշխատում՝ կյանքի կոչելու իրենց երազանքը: Ես ցանկանում եմ դա անել իմ ոճով»,- ասել է Օբաման հարցազրույցում:

Go To College հոլովակը հայտնվել է Youtube-ի CollegeHumor ալիքում դեկտեմբերի 10-ին ու հավաքել ավելի քան 1 մլն դիտում:

Հոլովակը դարձել է Միշել Օբամայի Reach Higher արշավի մաս, որի շրջանակում նա օգնում է երիտասարդներին ստանալ բարձրագույն կրթություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս