Բաժիններ՝

Նեգրեդոն մերժել է «Բարսելոնայի» առաջարկը

Sport.es-ը տեղեկացնում է, որ «Վալենսիայի» հարձակվող Ալվարո Նեգրեդոն չի համաձայնել ընդունել ձմռանը կատալոնական «Բարսելոնա» տեղափոխվելու առաջարկը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, կատալոնական ակումբը ցանկանում էր կես տարով վարձակալել 30-ամյա ֆուտբոլիստին:

Նեգրեդոն իր որոշումը կայացրել է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ չի կարողանալու խաղալ մեկնարկային կազմում:

Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստը հույսեր է փայփայում Գարի Նևիլիի` «Վալենսիայի» գլխավոր մարզիչ նշանակվելուց հետո, ավելի շատ խաղային ժամանակ ստանալ: Դա կնպաստի, որ նա հայտնվի Եվրո-2016-ի համար կազմվող Իսպանիայի ազգային հավաքականի հայտացուցակում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս