Բաժիններ՝

«Բարսելոնան» ունի բոլոր ռեսուրսները, որպեսզի մերժի Մեսսիի, Նեյմարի և Սուարեսի կապակցությամբ Անգլիայի առաջարկությունները

«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն բացառել է անգլիական ակումբներից որևէ մեկին հարձակվողներ Լիոնել Մեսսիի, Նեյմարի կամ Լուիս Սուարեսի վաճառքի հնարավորությունը:

«Չնայած բրիտանական մամուլի հայտարարություններին, «Բարսելոնան» միշտ կունենա անհրաժեշտ ռեսուրսներ, որպեսզի ապահովի իրեն Մեսսիի, Նեյմարի կամ Սուարեսի կապակցությամբ անգլիական ակումբների առաջարկություններից:

Սակայն լուրջ պրոբլեմն այն է, որ մեր 16-ամյա աստղիկները միշտ գայթակղիչ առաջարկություններ են ստանում Անգլիայի Պրեմիեր լիգայից: Եվ ամեն տարի ինչ-որ մեկը դա ընդունում է»,- ասել է Բարտոմեուն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս