Քադաֆիի որդուն առևանգել են Լիբանանում
Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի որդուն՝ Հաննիբալին, Լիբանանում անհայտ անձինք առևանգել են, սակայն մի քանի ժամ անց ազատել են Բաալբեկ քաղաքում, որը գտնվում է Բեյրութից հյուսիս-արևելք, տեղեկացնում է BBC-ն:
Լիբանանյան մասնավոր «Ալ-Ջադիդ» հեռուստաալիքը ցուցադրել է Հաննիբալ Կադաֆիի ուղերձը, որտեղ նա կոչ է արել բոլորին, ով երբևէ լսել է Լիբիայում շիա աստվածաբան Մուսա Սադրի մասին, տեղեկություն հայտնի այդ մասին: Ընդ որում՝ Հաննիբալ Կադաֆիի դեմքին տեսանելի են եղել ծեծի հետքեր:
Մուսա Սադրը եղել է Լիբանանի շիաների գերագույն խորհրդի ղեկավարը ու 20-րդ դարի ամենահայտնի շիա աստվածաբաններից մեկը: 1978 թվականին նա այցելել է Լիբիա ու անհետացել այնտեղ երկու այլ աստվածաբանների հետ
Մուամար Քադաֆին հերքել է, որ ինչ-որ առնչություն է ունեցել Մուսա Սադրի անհետացմանը, սակայն շատերը կասկածել են, որ հենց նա է անհետացումը կազմակերպել:
Մուամար Կադաֆիի տապալումից հետո 2011-ին Հաննիբալը, որը ներկայում 40 տարեկան է, ինչպես նաև նրա եղբայրը՝ Մուհամմեդն ու քույրը՝ Աիշան, փախել են Ալժիր: 2012թ. Հաննիբալը քրոջ ու մոր հետ ապաստան են ստացել Օմանում:
Որքան հայտնի է, Օմանում նրանք գտնվել են տնային կալանքի տակ: Թե երբ ու որտեղ է Հաննիբալն անհետացել Լիբանանում, անհայտ է:
Հաննիբալը զբաղվում է բիզնեսով, նրա կինը ծագումով Լիբանանից է:



