Բաժիններ՝

Եվրոպա լիգա. ավարտվեց խմբային փուլը

Ավարտին է մոտեցել Եվրոպա լիգայի խմբային փուլը: 6-րդ տուրի վերջին խաղերում տեղի ունեցավ 12 հանդիպում:

Հանդիպումների արդյունքում պարզ են դաձել այն 24 թիմերը, ովքեր հանդես են գալու 1/16-րդ եզրափակչում:

Այդ թիմերն են.

«Բորուսիա» Դ., «Կրասնոդար», «Լացիո», «Սենտ Էտիեն», «Լոկոմոտիվ», «Սպորտինգ», «Ֆիորենտինա», «Բազել», «Տոտենհեմ», «Շալկե», «Մոլդե», «Լիվերպուլ», «Միտյուլանդ», «Բրագա», «Վիլյառեալ», «Անդերլեխտ», «Մարսել», «Ռապիդ» Վ., «Սպարտա», «Ատլետիկ Բիլբաո», «Ֆեներբախչե», «Սյոն», «Նապոլի», «Աուգսբուրգ»:

1/16-րդ եզրափակչի մասնակիցների կազմը կլրացնեն այն թիմերը, ովքեր Չեմպիոնների լիգայի խմբային փուլում զբաղեցրել են 3-րդ հորիզոնականը:

Այդ թիմերն են «Մանչեսթեր Յունայթեդը», «Վալենսիան», «Պորտուն», «Բայերը», «Շախտյորը», «Սևիլիան», «Գալաթասարայը» և «Օլիմպիակոսը»:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031