
«Պենալդո՞ւ։ Ավելի լավ է տեսեք վիճակագրությունս». Ռոնալդու

Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատասխանել է բոլոր այն մարդկանց, ովքեր շատ 11-մետրանոց հարվածներ խփելու համար նրան տվել են «Պենալդու» մականունը:
Բոլոր քննադատներին Ռոնալդուն խորհուրդ է տվել մտնել «Youtube» և տեսնել, թե ինչքան գոլեր է խփել նա «Ռեալ Մադրիդի» կազմում:
«Պենալդո՞ւ։ Ավելի լավ է տեսեք վիճակագրությունս։
Աչքի եմ ընկնելու այնքան, որքան կարողանամ։ Հնարավոր է, որ այդ թիվը հասնի 600-ի կամ 700-ի»,- նշել է ֆուտբոլիստը:
Սիրարփի Աղաբաբյան