Բաժիններ՝

Բենզեման մեկնաբանել է հավաքականից հեռացվելու որոշումը

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման մեկնաբանել է Ֆրանսիայի ազգային հավաքականից իրեն հեռացնելու որոշումը:

Իր թվիթերյան էջում Բենզեման գրել է, որ հարգում է որոշումը և վստահում է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Նոել Լե Գրեին:

Այս օրերին Բենզեման, հիմնականում, հրաժարվում է լրագրողների հարցերին պատասխանել, և սա միակ մեկնաբանությունն է, որ նա արել է:

Ավելի վաղ Լե Գրեն հայտարարել է Բենզեմային Եվրո-2016-ին չհրավիրելու որոշման մասին: Որոշումը կհաստատվեր, եթե «Լիոնի» կիսապաշտպան Մատյե Վալբուենային շանտաժի ենթարկելու գործում Բենզեման ճանաչվի մեղավոր: Ըստ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի՝ այժմ որոշումը վերջնական է:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031