Բաժիններ՝

Երբ բանակից վերադարձա, պետք էր գումար աշխատել. Հայկ Պետրոսյանն՝ անձնական կյանքի, թատերական գործունեության ու ապագա ծրագրերի մասին. Life.panorama.am

Դերասան Վարդան Պետրոսյանի որդին՝ երգիչ, դերասան Հայկ Պետրոսյանը Life.panorama.am-ին պատմել է ապագա ծրագրերի, հայկական շոու բիզնեսում իր դերի եւ անձնական կյանքի մասին:

Այս շրջանում Հայկը զբաղված է մի քանի ներկայացումներով.

«Դեկտեմբերի 13-ին նախատեսում եմ իմ փոքրիկ համերգն իրականացնել, որի ժամանակ կհնչեն բացառապես Շարլ Ազնավուրի երգերը: Այս նույն համերգային ծրագիրը հունիսին հասցրել եմ ներկայացնել Տիկնիկային թատրոնում, լավ արձագանքներից հետո էլ որոշեցի եւս մեկ անգամ կրկնել: Դե իսկ այս ամսվա 20-ից սկսկած մի քանի ակումբային համերգ-ներկայացում կունենամ երաժշտական խմբի հետ, որը կունենա «Ժպտա» խորագիրը»,- նշեց նա:

Խոսելով մոնոներկայցման մասին, Հայկ Պետրոսյանը նկատեց.

«Թեմաները տարբեր կլինեն՝ սոցիալական խնդիրներից մինչեւ կենցաղային հարցեր: Իհարկե, հատուկ փորձել եմ չանդրադառնալ քաղաքականությանը, քանի որ Նոր տարվա շեմին գերադասեցի ժպտալու ներկայացմամբ հանդես գալ: Նպատակն է, որ մարդիկ այդ օրը լիցքաթափվեն եւ ի սրտե ժպտան»:

Հայկ Պետրոսյանը որեւէ թատրոնի դերասան չէ հստակ պատճառով.

«Ես կրթությամբ քաղաքագետ եմ, ավարտել եմ «Միջազգային հարաբերությունների» ֆակուլտետը, այսինքն՝ չունեմ դերասանական կրթություն, ես ոչ էլ երգիչ եմ: Ինձ համար բավականին բարդ բան է կերպար կերտել, խաղալ, իսկ այս ներկայացումներում ես ոչ թե կերպար եմ կերտում, այլ ես, ես եմ, նույն Հայկը»,- նկատեց նա:

«Ճիշտ է՝ ես իմ մասնագիտությամբ չեմ աշխատում, բայց բախտս բերել է, որ զբաղվում եմ այն ամենով, ինչ սիրում եմ: Այսօր մեր երկրում գրեթե ոչ մեկ իր մասնագիտությամբ չի զբաղվում, պատահակ չէ, որ մեզանում ամենահայտնի թեւավոր խոսքը դարձել է՝ «Հո ես միշտ տաքսի չեմ քշել» արտահայտությունը»,- իր այսօրվա աշխատանքի մասին խոսելիս հավելեց Հայկ Պետրոսյանը:

Միաժամանակ, Հայկն արդեն հասցրել է նկարահանվել գեղարվեստական ֆիլմում. «Անցյալ տարի բախտ վիճակվեց նկարահանվել «Հաջողակները» ֆիլմում: Ես շատ ուրախ եմ, որ առաջին դերս խաղացի այդքան պրոֆեսիոնալ մարդկանց միջավայրում: Այստեղ ես մարմնավորում եմ գլխավոր հերոսի՝ Մկրտիչ Արզումանյանի, երիտասրադությունը, ընդ որում ես խաղում եմ երկվորյակների դեր: Իմ դերսը զարգանում է տաղանդավոր դերասանուհի Դիանա Մալենկոյի հետ, ով էլ մարմնավորում է Նազենի Հովհաննիսյանի երիտասարդությունը: Այստեղ մարդկային ճակատագրերի զարգացումներ են տեղի ունենում, որի մասին շատ չխոսեմ, որպեսզի հետաքրքիր լինի»,- պատմեց նա:

Հայկական շոու բիզնեսում ակտիվ չգործելու պատճառների մասին խոսելիս էլ՝ նշեց.

«Երբ մասնակցեցի «Հայ սուպերսթար» երաժշտական նախագծին, բավականին ակտիվ սկսեցի գործել, բայց հետո գնացի բանակ, իսկ վերադառնալուց հետո մեր ընտնիքում դժվար ժամանակներ սկսվեցին, ուստի ելույթներ ունենալու ժամանակն էլ չէր: Ես չեմ մտածում հայկական շոու բիզնեսի մասնիկը դառնալու մասին, ես մի տղա եմ, ով իր գործն է անում: Չեմ կարծում, որ ես այնքան հայտնի եմ այդ մասին խոսելու համար»:

Իսկ այն նկատառմանը, որ հայտնի դառնալու համար գուցե մեկ տեսահոլովակն էլ բավարար է մեր օրերում, Վարդան Պետրոսյանի որդին պատասխանեց. «Անկեղծ ասած ես տեսահոլովակներ չեմ սիրում, նախընտրում եմ կենդանի կատարումները: Եւ հետո, նույն Շառլ Ազնավուրը չունի ոչ մի տեսահոլովակ, բայց նրա կատարումները ողջ աշխարհին են հայտնի: Այս պահին չեմ ուզում տեսահոլովակ նկարահանել, գուցե ապագայում մտափոխվեմ, չգիտեմ: Ամեն դեպքում հաջորդ տարի մի շարք ձայանգրություններ եմ նախատեսում, քանի որ արդեն 30 երգ ունեմ գրած»:

Ցածրորակ երաժշատության մասին խոսելիս Հայկը նկատեց, որ այսօր մեծ մասամբ երգեր են գրվում կոմերցիոն նպատակներով. «Այո, այսօր շատ են ծնվում երգեր, որոնք բարձր արժեքի չեն համապատասխանում, բայց այս թեմայի մասին խոսելիս կրկին վերադառնում ենք նախորդ թեմային՝ մարդիկ գրում եւ երգում են այնպիսի երգեր, որոնցով կարող են գումար աշխատել, այլ հարց է իրենք դրանք սիրում են, թե ոչ,- նշեց նա ու հավելեց,- այն մարդիկ, ովքեր ասում են, թե ռաբիզ երաժշտություն չեն սիրում, հաստատ չեն կարող հարսանիքների ժամանակ Սթիվի Ուանդերի տակ պարել: Այնպես որ, ամեն երաժշտություն իր տեղն ունի»:

Հայկ Պետրոսյանը զբաղվում է նաեւ հանդիավարությամբ. «Երբ բանակից վերադարձա, պետք էր գումար աշխատել, այդ ժամանակ ինձ առաջարկեցին հանդիսավարությամբ զբաղվել, ես էլ համաձայնեցի,- նշեց նա, իսկ հարցին, թե արդյոք թանկ հաճույք է Հայկ Պետրոսյանին կորպորատիվ միջոցառումների հանդիսավարի դերում տեսնելը, նկատեց,- ամեն դեպքում էժան հաճույք չէ, բայց «թվեր չեմ կրակում», ես գիտակցում եմ, որ հարսանիքը մեծ ծախսերի հետ է կապված, ուստի բարեխղճորեն եմ մոտենում: Միաժամանակ, չեմ ուզում աշխատանքս թերագնահատել, քանի որ ես մի փոքր ուրիշ կերպ եմ վարում, ես չեմ ասմունքում կամ ասմունքային կենացներ ասում, ցանկության դեպքում կարող եմ Շառլ Ազնավուրի երգացանկից երգեր կատարել»:

Մանրամասներն`  այստեղ

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս