
UFC-ն պլանավորում է անցկացնել Ռոնդա Ռոուզիի և Հոլլի Հոլմի միջև 2-րդ մենամարտը 2016թ. հուլիսին

Վախ կա, որ ամերիկուհին չի հասցնի նախապատրաստվել մենամարտին:
UFC-ի ղեկավար Դանա Ուայթը հաղորդել է Los Angeles Times-ին, որ Ռոուզիի և Հոլմի միջև մատչ-ռևանշը պետք է անցկացվի Լաս Վեգասում, հուլիսի 9-ին:
Հոլմի մենեջեր Լենի Ֆրեսկեսը վախենում է, որ Ռոուզին չի հասցնի պատրաստվել այդ մենամարտին:
«Նա լուրջ ծեծի էր ենթարկվել, և ես չեմ կարծում, որ նրա շահերից է հաջորդ մենամարտն այդքան շուտ անցկացնելը: Պաշտոնական անձինք ասացին, որ նա պատրաստ կլինի, բայց…»,- հայտարարել է Ֆրեսկեսը:
Ռոուզիի համար Հոլմից կրած պարտությունն առաջինն էր իր կարիերայում, այն դեպքում, երբ նրա մրցակցուհին տարավ իր անցկացրած 10 մենամարտերում 10-րդ հաղթանակը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը