
«Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման հեռացվել է Ֆրանսիայի հավաքականից` Մաթյո Վալբուենայի շանտաժի պատճառով

Որակազրկումը կրում է ժամանակավոր բնույթ: Ինչպես հաղորդում է L’Equipe-ը, Բենզեմայի հեռացման մասին հինգշաբթի մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Նոել Լե Գրաեն:
Բենզեման ձերբակալվել էր նոյեմբերի սկզբին` շանտաժի գործով, Վերսալի ոստիկանության կողմից: Նոյեմբերի 5-ին դատարանը «Ռեալի» հարձակվողին մեղադրանք էր առաջադրել շանտաժի փորձի մասնակից լինելու կապակցությամբ:
Մոսկվայի «Դինամոյի» նախկին ֆուտբոլիստ Մաթյո Վալբուենային, ով հիմա խաղում է «Լիոնի» կազմում, սպառնացել էին ինտիմ բնույթի տեսագրությամբ:
Բենզեման պնդել է, որ խոսել է Վալբուենայի հետ իր մանկության ընկերոջ խնդրանքով, ով կապված է շանտաժիստների հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը