Հավկիթ. ո՞րն է առավել օգտակար` սպիտակո՞ւցը, թե՞ դեղնուցը

Հավկիթ սիրում են գրեթե բոլորը: Սակայն քչերին է հետաքրքրում, թե հավկիթի բաղադրության որ տարրն է առավել օգտակար՝ սպիտակո՞ւցը, թե՞ դեղնուցը:

Դիետոլոգները պնդում են, որ ձուն ամբողջովին շատ օգտակար է: Այնուամենայնիվ, սպիտակուցն ու դեղնուցը պարունակում են տարբեր տարրեր, որոնց մասին կխոսենք:

Ձուն մեր սննդակարգի անբաժան մասն է կազմում, այն հարուստ է սննդարար տարրերով: Պետք չէ հավատալ այն միֆին, որ ձուն մեծ քանակությամբ խոլեստերին է պարունակում: Ձվի մեջ կան չհագեցված ճարպաթթուներ, որոնք անհրաժեշտ են մեր սրտանոթային համակարգին:

Սպիտակուցի օգտակար հատկանիշները

Շատերը կարծում են, որ ձվի սպիտակուցն ու դեղնուցը պետք է առանձնացնել, և, որ այդպես ձուն ավելի ցածր խոլեստերին է պարունակում: Կա կարծիք, որ սպիտակուցն ավելի օտակար է:

steptohealth.ru-ն գրում է, որ ձվի սպիտակուցը բացարձակապես ճարպեր չի պարունակում: Այն նաև քիչ կալորիաներ ունի, ինչն էլ սպիտակուցը դարձնում է իդեալական ուտելիք բոլոր նրանց համար, ովքեր դիետա են պահում: Սպիտակուցը հարուստ է B խմբի վիտամիններով: Պարունակում է ավելի քիչ կալորիաներ, քան դեղնուցը: Ձվի սպիտակուցն օգտագործվում է նաև կոսմետիկ նպատակներով:

Դեղնուցի օգտակար հատկանիշները

Դեղնուցն ավելի շատ պրոտեիններ է պարունակում, քան սպիտակուցը: Դեղնուցը հարուստ է ճարպերով: Մեկ ձվի դեղնուցի մեջ կա մոտավորապես 4 գրամ ճարպ, որոնցից միայն 1.5 գրամն է հագեցված, այսինքն՝ վնասակար առողջությանը: Մյուս բոլոր ճարպերը համարվում են հագեցված, որոնք անհրաժեշտ են օրգանիզմին: Դեղնուցի մեջ խոլեստերինի մակարդակը շատ ցածր է, այնպես որ, այն անվնաս է: Այնուամենայնիվ, եթե արյան մեջ խոլեստերինի մակարդակը բարձր է, անհրաժեշտ է խուսափել դեղնուցի օգտագործումից:

Դեղնուցը վիտամինների և հանքանյութերի աղբյուր է, այն պարունակոմ է երկաթ, կալիում և մագնեզիում: Հարուստ է A, E, D, B9, B12, B6, B2 և B1 վիտամիններով: Եվ պետք չէ մոռանալ, որ դեղնուցն այն հազվագյուտ մթերքներից է, որը վիտամին D է պարունակում:

Ձվի դեղնուցը հարուստ է նաև խոլին կոչվող տարրով, որն անհրաժեշտ է ուղեղի ճիշտ աշխատանքի համար: Այն կանխարգելում է Ալցհեյմերի հիվանդությունը: Բացի այդ, դեղնուցը հարուստ է նաև լեցիտինով, որն անհրաժեշտ է գլխուղեղին, ողնուղեղին, լյարդին, սրտին և նյարդային համակարգին:

Այնուամենայնիվ, ո՞րն է առավել օգակար՝ դեղնո՞ւցը, թե՞ սպիտակուցը: Ըստ կայքի՝ երկուսն էլ օգտակար են:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս