Բաժիններ՝

Մեզութ Օզիլին չեն հետաքրքրում լրագրողների ասածները

Լոնդոնի «Արսենալի» և Գերմանիայի հավաքականի հարձակվող Մեսութ Օզիլը խոսել է այն մասին, որ երբեք չի հետևում լրագրողների գրածներին ու կատարած մեկնաբանություններին:

Օզիլը նշել է, որ վաղուց է խաղում ու արդեն պրոֆեսիոնալ է նման բաներով հետաքրքրվելու համար:

«Միշտ էլ այդպես է եղել. խաղում ես լավ՝ բոլորը գովում են, խաղում ես վատ՝ քննադատում են:

Ինձ համար միևնույն է, թե ինչ են լրագրողները գրում իմ խաղի մասին, ես երբեք չեմ կարդում: Ինձ համար կարևոր է միայն մարզչի կարծիքը»,- նշել է ֆուտբոլիստը:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031