Թուրք զինվորականները գտնվում են Իրաքում երկրի իշխանությունների խնդրանքով. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական բանակային զորամիավորումները գտնվում են Իրաքի հյուսիսում 2014 թվականից երկրի վարչապետ Հեյդար ալ-Աբադիի խնդրանքով: Այս մասին հայտնում է New York Times պարբերականը:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, թե 130 թուրք զինծառայող է գտնվում Իրաքի հյուսիսում՝ Մոսուլ քաղաքի մոտակայքում իրաքյան քրդերին ռազմարվեստի հմտություններ սովորեցնելու նպատակով:
Reuters-ի աղբյուրը Թուրքիայի անվտանգության ծառայությունում հայտնել է, որ միջազգային հակաահաբեկչական կոալիցիան այդ մասին տեղյակ է եղել:
Իրաքյան ներկայացուցիչները թուրքական զինվորականների հայտնվելը երկրի տարածքում անվանել էին ներխուժում ու ճշտել, որ ոչ մի ռազմական օպերացիա չի համաձայնեցվել Բաղդադի հետ: